Մոսկվայում թմրամիջոցների արտադրության ու վաճառքի կասկածանքով՝ ՀՀ քաղաքացիներ են ձերբակալվել
Ռուսաստան
ԱԴԾ աշխատակիցները Մոսկվայի մարզում ձերբակալել են Հայաստանի երեք քաղաքացիների, ովքեր կազմակերպել են սինթետիկ թմրամիջոցների արտադրությունն ու վաճառքը։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության հանրային կապերի կենտրոնին։
«Մոսկվայի մարզի Չեխովի քաղաքային շրջանի տարածքում իրականացվել է առանձնապես խոշոր չափերով սինթետիկ թմրամիջոցների արտադրության մեջ մասնագիտացած ՀՀ քաղաքացիներից ստեղծված հանցավոր խմբի գործունեությունը ճնշելու գործողություն»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Իրավապահները առգրավել են առնվազն 86 կիլոգրամ մեֆեդրոն, տարբեր քիմիական նյութեր և լաբորատոր սարքավորումներ։


















































Ամենադիտված
Պայթյուն՝ Երևանում․ Կան վիրավորներ