Ֆինլանդիայի հետ սահմանին ռուսական զորքեր և խոցման համակարգեր կտեղակայվեն. Պուտին
Համաշխարհային Մամուլ
Այն բանից հետո, երբ Ֆինլանդիան միանա ՆԱՏՕ-ին, ռուսական զորքերն ու խոցման համակարգերը կտեղակայվեն նրա սահմանների մոտ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է Regnum-ը։
Երկրի ղեկավարը հիշեցրել է, որ Մոսկվան և Հելսինկին նախկինում ունեցել են «ուղղակի իդեալական» հարաբերություններ, չկար որևէ պահանջ միմյանց նկատմամբ, հատկապես տարածքային, և առավել ևս՝ այլ ոլորտներում։
«Ինչո՞ւ նրանք դա արեցին։ Սա բացարձակապես անիմաստ քայլ է սեփական ազգային շահերի ապահովման տեսանկյունից»,- ասել է Պուտինը։
Ռուսաստանի ղեկավարը հավելել է, որ նախկինում երկու երկրների սահմաններին ռուսական զորքեր չեն եղել, «այժմ կլինեն», այնտեղ խոցման համակարգեր չեն եղել, «այժմ կլինեն»։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու