Մակրոնը, Շոլցը և Տուսկը Բեռլինում հանդիպում կունենան
Համաշխարհային ՄամուլՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը մարտի 15-ին կհանդիպեն Բեռլինում՝ քննարկելու Ուկրաինայում ստեղծված իրավիճակը։ Այս մասին գրում է Politico թերթը։
Լրագրողների տեղեկություններով՝ կեսօրին Մակրոնն ու Շոլցը երկկողմ հանդիպում կունենան, իսկ ավելի ուշ նրանց կմիանա Լեհաստանի վարչապետը։
Հրատարակությունը նշում է, որ սա կլինի առաջին հանդիպումը Վայմարյան եռանկյունու ձևաչափով այն բանից հետո, երբ Տուսկը դարձավ կառավարության ղեկավար 2023 թվականի դեկտեմբերին։
Աղբյուրը նշում է, որ հանդիպման նպատակն է ցույց տալ առաջնորդների միասնությունը ուկրաինական հարցի վրա աշխատելիս՝ աճող տարաձայնությունների ֆոնին:
Այդուհանդերձ, փաստաթղթեր ստորագրելու կամ կոնկրետ համաձայնագրերի հայտարարման ծրագրեր չկան։