Պուտինը հայտնել է Մակրոնի՝ հակառուսական տրամադրությունների հնարավոր պատճառը
Համաշխարհային Մամուլ«Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի սուր արձագանքը Մոսկվային կարող է կապված լինել Աֆրիկայում գործողությունների հետ»,-այսպիսի կարծիք է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Россия 1» հեռուստաալիքի և «ՌԻԱ Նովոստիի» լրագրող Դմիտրի Կիսելևին տված հարցազրույցում։
Կիսելյովը Պուտինին հարցրել է, թե արդյո՞ք Մակրոնի հակառուսական հայտարարությունները կարող են վրեժ լինել Աֆրիկայում Ռուսաստանի՝ Ֆրանսիայի «պոչին ոտքը դնելու» համար։
«Այո, կարծում եմ, որ ինչ-որ դժգոհություն կա: Բայց երբ մենք նրա հետ ուղիղ կապ էինք պահպանում, մենք բավականին բաց խոսել ենք այս թեմայով»,- ասել է Պուտինը։