Գալուզինը Թուրքիայի ԱԳ փոխնախարարի հետ քննարկել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը
ՌուսաստանՄարտի 13-ին Անկարայում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Մ. Յու. Գալուզինը խորհրդակցություններ է անցկացրել Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Բ. Աքչապարի հետ։ Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ–ից։
Հաղորդվում է, որ ի թիվս այլ հարցերի՝ կողմերը քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը։
«Ընդգծվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի կարևորությունը և դրա խթանումը, առաջին հերթին՝ տարածաշրջանային ձևաչափերի շրջանակներում»,– ասվում է հաղորդագրության մեջ։