Ֆրանսիայի դիրքորոշումը Ղարաբաղի վերաբերյալ «բացարձակ հակասում է» համաշխարհային հանրության տեսակետին. Ալիև
Արցախ«Ֆրանսիայի դիրքորոշումը բացարձակապես հակասում է միջազգային հանրության դիրքորոշմանը»։ Այս մասին մարտի 14-ին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվի՝ «Վերականգնել մասնատված աշխարհը» թեմայով XI գլոբալ ֆորումի բացման արարողության ժամանակ, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Հայտարարելով, որ 1990-ականների սկզբից Ադրբեջանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունները զարգանում են դրական ուղղությամբ, Ալիևն ասել է, թե Ֆրանսիայի կառավարության արձագանքը արցախյան պատերազմին «բացարձակապես ոչ համարժեք էր»։
«Ցավոք, պետք է նշեմ Ղարաբաղի վերաբերյալ մի երկրի դիրքորոշումը, որը «բացարձակ հակասության մեջ է» համաշխարհային հանրության հետ: Խոսքը Ֆրանսիայի մասին է»,- ասել է Ալիևը։