«ԷՖ-ՏԵՔՍ» ՍՊԸ-ն, «ՏԵՖՖԻ» ՓԲԸ-ն ազատվել են մաքսատուրքից
ՏնտեսությունՀՀ կառավարության որոշումներով «ԷՖ-ՏԵՔՍ» ՍՊԸ-ն, «ՏԵՖՖԻ» ՓԲԸ-ն ազատվել են գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծման մաքսատուրքից։
«ԷՖ-ՏԵՔՍ» ՍՊԸ
Երևանում հագուստի արտադրության համար նախատեսվում է իրականացնել 918 մլն դրամի ներդրում։
Ներկայումս առկա է 60 աշխատատեղ՝ 125 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Մինչև 2027 թ. նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 95-ի՝ 175 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։
«ՏԵՖՖԻ» ՓԲԸ
Կոտայքի մարզում նախատեսվում է իրականացնել 4․2 մլրդ դրամի ներդրում էլեկտրական հաշվիչների մետաղական արկղերի, չժանգոտվող պողպատի թերթերից պատրաստված այլ ապրանքների, խոհանոցային և բժշկական մասնագիտացված կահույքի, ներկրվող չժանգոտվող մետաղական թերթերից արկղերի արտադրությա համար։
Ներկայումս առկա է 47 աշխատատեղ՝ 188 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Մինչև 2027 թ. նախատեսվում է ստեղծել 23 նոր աշխատատեղ՝ 188 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։