Կայացել են Հայաստանի և Նիդերլանդների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունները Պայթեցման աշխատանքներ՝ Ենոքավան տանող ճանապարհին «Ռոսատոմը» պահպանում է ուրանի մատակարարումը Միացյալ Նահանգներ՝ չնայած արգելքներին Պուտինի առաջարկը․ դաշինքի վերադարձ 1997 թվականի դիրքերին՝ Կալինինգրադում զորքերի կրճատման դիմաց Նեթանյահուի դաշինքը պարտվել է․ Քնեսեթի նոր խոսնակը ընդդիմադիր Մատան Կահանան է Լեհական մամուլ․ Ռուսաստանը բազմաթիվ զոհերով սադրանք էր ծրագրում՝ մեղքը գցելով Ուկրաինայի վրա Պուտինի, Թրամփի և Սի Ծինփինի եռակողմ հանդիպման հիմնական թեմաները հայտնի են Խաբարովսկում Ուկրաինայի հետախուզության հետ կապի կասկածանքով երկու անձ է ձերբակալվել Ռուսաստանը վետո է դրել, ՄԱԿ-ի առաքելությունը հեռանում է․ ԱՄՆ-ն նոր քայլեր է քննարկում Մարոկկոյում «Համառ էր և ոչ այնքան շնորհակալ»․ Բայդենը բացահայտել է Զելենսկու հետ լարված հարաբերությունները Նիդերլանդական արտադրողը հայտնել է, որ իր հրթիռներով են հարվածել Ղրիմի կամրջին Մոլդովան բողոք է ներկայացրել Ռուսաստանին․ երկրի օդային տարածք է մտել 7 անօդաչու սարք 

Ոստիկանության համաշխարհային գագաթնաժողովին մասնակցել է նաև ՀՀ ՆԳՆ պատվիրակությունը

Հայաստան

ՆԳՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք․

«ՆԳՆ պատվիրակությունը՝ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ, մարտի 5-ից 7-ը ԱՄԷ Դուբայ քաղաքում մասնակցել է Ոստիկանության համաշխարհային գագաթնաժողովին:
Գագաթնաժողովի շրջանակում նախատեսված էին կոնֆերանսներ, կլոր սեղաններ, աշխատանքային խմբեր՝ հետևյալ թեմաներով՝ թմրամիջոցների դեմ պայքար, կինոլոգիական ծառայություն, քրեագիտություն (դատաբժշկություն), ճանապարհային անվտանգություն, հանցագործության կանխարգելում, երթևեկության կառավարում և արտակարգ իրավիճակների արձագանքում, ֆինանսական հանցագործությունների և փողերի լվացման դեմ պայքար, կիբերհանցագործությունների մեղմացում, ոստիկանության գլոբալ մրցունակության զարգացում և այլն։

Գագաթնաժողովին մասնակցում էին պատվիրակություններր 138 երկրներից:

Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը երկկողմ հանդիպումներ է ունեցել Դուբայի ոստիկանության պետ, Դուբայի ոստիկանության ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Աբդուլլա Խալիֆա Ալ Մարրիին, Դուբայի ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-մայոր Ահմադ Մոհամադ Ռաֆիի, դատական բժշկության և քրեագիտության գլխավոր վարչության տնօրեն, գեներալ-մայոր Ահմադ Թանի Բին Գուլաիտա Ալ Մհեիրիի, Հորդանանի Հաշիմյան Թագավորությունը ներկայացնող գեներալ-մայոր Աբեյդալլահ Աբեդրաբուհ Մաիտահի, Իտալիայի Հռոմ քաղաքի ոստիկանության պետ Վիտորիո Պիսանիի, Անգոլայի Հանրապետությունը ներկայացնող ՆԳ նախարարի տեղակալ Ժոզե Պաուլինո Ցունհա դե Սիլվայի, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հոնկոնգ հատուկ վարչական շրջանի կոմիսար Ռայմոնդ Սիու Չակ-յիի և այլոց հետ։ Քննարկվել են ոստիկանության համակարգերում առկա մարտահրավերները, ինչպես նաև երկկողմ համագործակցության հեռանկարներ։

Պատվիրակությունը մասնակցել է շուրջ 130 երկրների ներկայացրած անվտանգության և ոստիկանության ոլորտին վերաբերող ցուցահանդեսին՝ հավաքագրելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության համար հետաքրքրություն ներկայացնող տեղեկատվություն։ Այցելել է Դուբայի ոստիկանության գլխամաս՝ ծանոթանալու ապացույցների հավաքագրման և պահպանման, քրեագիտական փորձաքննությունների անցկացման ընթացակարգերին, ինչպես նաև նշված ստորաբաժանման տեխնիկական հագեցվածությանն ու աշխատանքների անցկացման եղանակներին։ Հանդիպում է տեղի ունեցել նաև քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, գնդապետ Տարիք Սուլթան Հիլալ Համիդի և Ինտերպոլի միջազգային հետախուզման մասի պետ, ոստիկանության մայոր Շուաիբ Ալհամմադիի հետ. քննարկվել են միջազգային հետախուզման մեջ գտնվող անձանց ձերբակալման, պահման և հետ հանձնման ներպետական ընթացակարգերի ընդհանրություններն ու տարբերությունները, ինչպես նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկելու ՀՀ ՆԳՆ ոստիկանության և ԱՄԷ ոստիկանության միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրման նպատակահարմարության հարցը, որով հնարավորություն կընձեռվի Դուբայի ոստիկանությունում ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների վերապատրաստումներ անցկացնել»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կայացել են Հայաստանի և Նիդերլանդների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցություններըՊայթեցման աշխատանքներ՝ Ենոքավան տանող ճանապարհին«Ռոսատոմը» պահպանում է ուրանի մատակարարումը Միացյալ Նահանգներ՝ չնայած արգելքներինՊուտինի առաջարկը․ դաշինքի վերադարձ 1997 թվականի դիրքերին՝ Կալինինգրադում զորքերի կրճատման դիմացՆեթանյահուի դաշինքը պարտվել է․ Քնեսեթի նոր խոսնակը ընդդիմադիր Մատան Կահանան էԼեհական մամուլ․ Ռուսաստանը բազմաթիվ զոհերով սադրանք էր ծրագրում՝ մեղքը գցելով Ուկրաինայի վրաՊուտինի, Թրամփի և Սի Ծինփինի եռակողմ հանդիպման հիմնական թեմաները հայտնի ենԽաբարովսկում Ուկրաինայի հետախուզության հետ կապի կասկածանքով երկու անձ է ձերբակալվելՌուսաստանը վետո է դրել, ՄԱԿ-ի առաքելությունը հեռանում է․ ԱՄՆ-ն նոր քայլեր է քննարկում Մարոկկոյում«Համառ էր և ոչ այնքան շնորհակալ»․ Բայդենը բացահայտել է Զելենսկու հետ լարված հարաբերություններըՆիդերլանդական արտադրողը հայտնել է, որ իր հրթիռներով են հարվածել Ղրիմի կամրջինՄոլդովան բողոք է ներկայացրել Ռուսաստանին․ երկրի օդային տարածք է մտել 7 անօդաչու սարքԳլխավոր դատախազը բավարարել է Ղրղզստանի միջնորդությունըԳերմանիան Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայում արգելված քիմիական նյութեր կիրառելու մեջԵվրոպան Ուկրաինային 45 միլիարդ եվրո է առաջարկում․ պարտքը կապում են Ռուսաստանի հատուցումների հետԱլժիրում բախումից հետո հրդեհ է բռնկվել․ 8 մարդ զոհվել էԱՄՆ-ում մի շարք համակարգերի խափանումներից հետո Ռուբիոն բացառել է կիբերհարձակման վարկածըՍև ծովում խորտակված գազատարին 4 հարված է հասցվել․ պաշտոնյաՍի Ծինփինը պատրաստ է աջակցել ԱՄՆ–Հյուսիսային Կորեա երկխոսության վերսկսմանըՀնդկաստանում շինարարական վթարը 3 աշխատողի կյանք է խլելԱՄՆ-ն, Ճապոնիան, Հնդկաստանն ու Ավստրալիան նոր անվտանգության նախաձեռնություն են համաձայնեցրելՊունեի փայտանյութի շուկան բռնկվել է․ հրդեհի դեմ պայքարել է 150 մարդՇորթում․ կասկածյալները օրենքով գող «Օշականցի Գևորիկի»՝ «թուրք» մականվամբ եղբայրն ու ու նրա որդին ենՏեխասում արդյունաբերական տարա է պայթել․ աշխատակցին հոսպիտալացրել ենՊապուա Նոր Գվինեայում 6,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելՌումինիայի գիշերային երկրաշարժը զգացվել է նաև հարևան երկրներումՊայմանագրային զինծառայող է մահացելՍիբիրում Ան-12 է կործանվել․ ինքնաթիռում եղած 19 մարդը զոհվել էՎթարային ջրանջատում Կոտայքի մարզումՖլորիդայում փողոցները ջրի տակ են․ Բրոուարդի դպրոցները փակվել ենՖրանսիական գյուղում ուժգին քամին վնասել է 26 տունՄեռնեք էլ՝ խաղաղություն լինելու է, հերիք էղավ. Միրզոյան (տեսանյութ) Ներկայացվել են Հայաստանի միգրացիոն քաղաքականության առաջնահերթություններըՀրաժարական կտամ, ռադս կքաշեմ, եկեք հեղափոխություն արեք․ Փաշինյանի պոռթկումը (տեսանյութ) Երբ հակաբիոտիկը չի ազդում. մեկնարկել է դիմադրության դեմ համաշխարհային շաբաթըՀորմոնային համակարգը խանգարող նյութերի ազդեցությունը կարող է սկսվել դեռ ծննդից առաջՓաշինյանն ասել է՝ պատրաստ է զոհվել հանուն հայրենիքի երբ իր խոստումը կատարի շատ խնդիրներ կլուծվեն. Ղազարյան (տեսանյութ) Նիման-Պիկի հիվանդության դեմ նոր դեղը կարող է երկարեցնել կյանքըՎատ օրինակ՝ վատ հետևանքներ․ պատգամավորների պահվածքը երեխաները կրկնում են դպրոցում․ Հովհաննիսյան«Արագ դուրս եկար ստեղից, դավայ»․ Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին (տեսանյութ) Թոքի քաղցկեղի դեմ նոր տարբերակ. ԱՄՆ-ում հաստատվել է նելադալկիբըԼեյկեմիայի դեմ պատվաստանյութ․ մահվան ռիսկը փորձարկման ընթացքում նվազել է 41%-ովԿանխվել է հրդեհի տարածումը հարակից տներՄեծ Բրիտանիայում էլեկտրաէներգիայի և գազի վճարները հունվարին կարող են աճել 26%-ովՄայքլ Ջեքսոնի բաճկոնի համար առաջարկում են 8,5 միլիոն դոլարԼրտեսական սկանդալ Բրիտանիայում․ Ռուսաստանի օգտին աշխատելու կասկածանքով ամերիկացի սպա է ձերբակալվելԿոռուպցիա ասելուց քեզ նայի հայելու մեջ, շեֆիդ նայի հայելու մեջ. Փաշինյանը՝ Մեսրոպ Մանուկյանին (տեսանյութ) Մատվիենկոն կմասնակցի Թուրքմենստանում ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի միջոցառումներինԼափամանից փայ եք ունեցել, դրա համար եք մրմռում. Փաշինյանը կորցրեց ինքնատիրապետումը (տեսանյութ) Թրամփի սպանության ծրագրի գործով պակիստանցին դատապարտվել է 27,5 տարվա ազատազրկման
Ամենադիտված