Ֆրանսիան ներքաշված է Ուկրաինայի հակամարտության մեջ. Կրեմլ
Ռուսաստան«Ֆրանսիան ներքաշված է Ուկրաինայի հակամարտության մեջ։ Նա անուղղակիորեն մասնակցում է դրան»,-լրագրողներին ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է Известия-ն։
Այսպես է նա մեկնաբանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքերը, թե «Ֆրանսիան Ռուսաստանին թշնամի է համարում»։
«Այն, որ Ռուսաստանը Ֆրանսիայի համար թշնամի է, ակնհայտ է։ Որովհետև Ֆրանսիան արդեն իսկ ներգրավված է ուկրաինական «հակամարտության» մեջ, նա անուղղակիորեն մասնակցում է դրան»,- ասել է Պեսկովը։
Պեսկովը նաև նշել է, որ Ֆրանսիան դեմ չէ իր ներգրավվածության աստիճանի մեծացմանը՝ դատելով Մակրոնի հայտարարություններից։
Ինչպես հայտնել ենք, նախօրեին Մակրոնը France 2 հեռուստաալիքի եթերում կրկին հնարավոր է համարել Ուկրաինա՝ զորքեր մտցնելը՝ նշելով, որ Ֆրանսիան պատրաստ է նախաձեռնություն ցուցաբերել հակամարտությունում ռազմական գործողությունների սրման հարցում։