Նեթանյահուն հավանություն է տվել Ռաֆահում ռազմական գործողության ծրագրին
Համաշխարհային ՄամուլԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հաստատել է Գազայի հատվածի Ռաֆահ քաղաքում ռազմական գործողության ծրագիրը։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վարչապետի գրասենյակին հղումով։
Հրատարակությունը նշում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը ներկայումս պատրաստվում է բնակեցված տարածքից տարհանել խաղաղ բնակիչներին։
Մինչ այս Նեթանյահուն հայտարարել էր, որ իսրայելական բանակը գործողություն է իրականացնելու Գազայի հատվածի հարավում՝ Ռաֆահում՝ չնայած միջազգային ճնշմանը։