Հյուսիսային Կորեայի բանակի գլխավոր խնդիրը պատերազմին պատրաստվելն է. Կիմ Չեն Ըն
Համաշխարհային ՄամուլՀյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն այս շաբաթ գլխավորել է Կորեայի ժողովրդական բանակի օդադեսանտային զորքերի զորավարժությունները։ Այս մասին հայտնում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը (KCNA):
Նշվում է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդին ուղեկցել են նաև ԿԺԴՀ պաշտպանության նախարար Կանգ Սուն Նամը և KPA-ի գլխավոր շտաբի պետ Լի Յոնգ Գիրը։ Ըստ KCNA-ի՝ Կիմ Չեն Ընն ընդգծել է, որ բանակի գլխավոր խնդիրը «պատերազմի պատրաստվելն է»։
«Բոլոր զինվորականները պետք է թշնամուն դիմակայելու կամք ունենան և պատրաստ լինեն վերաշարադրելու պատմությունը, եթե պատերազմ սկսվի», - նրա խոսքերը մեջբերում է հյուսիսկորեական գործակալությունը: