Քիմ Քարդաշյանին քննադատել են տարօրինակ հանդերձանքի համար (լուսանկարներ)
ԼուսանկարներՔիմ Քարդաշյանն իր տարօրինակ հանդերձանքով շփոթեցրել է երկրպագուներին՝ հրապարակելով ֆոտոշարք Փարիզ կատարած իր վերջին այցից։
Քիմն իր լուսանկարները մակագրել է «Փարիզյան ֆայլեր»: Ենթադրաբար դրանք արվել են Փարիզի Նորաձևության շաբաթվա ընթացքում։ Կադրերից մեկում Քարադաշյանը կրում է Balenciaga-ի մի քանի կտոր, այդ թվում՝ ընձառյուծի պրինտով շապիկ, սև ժանյակավոր շապիկ և երկարաթև սև վերնաշապիկ: Նա հագել է սև ժանյակավոր լեգինսներ:
Նա բազմաշերտ կերպարն ամբողջացրել է մեծ չափսերով Balenciaga պայուսակով։
Երկրպագուները քննադատել են նրա լուքը։ Օգտատերերից մեկը նույնիսկ Քարդաշյանին անվանել է «ամենավատ հագնված կինը»։