Ուկրաինայի որոշ գյուղերում գրեթե տղամարդ չի մնացել․ WP
Համաշխարհային ՄամուլՈւկրաինայում կան գյուղեր, որտեղ մոբիլիզացիայի պատճառով տղամարդ գրեթե չի մնացել։
Այս մասին գրում է Washington Post-ը Խմելնիցկի մարզի Մակով գյուղից իր ռեպորտաժում։
«Նրանք, ովքեր մնում են, վախենում են, որ ցանկացած պահի իրենց կկանչեն: Նրանց հարևաններն արդեն հարյուրավոր մղոններ դեպի արևելք են՝ առաջին գծի խրամատներում: Նրանցից ոմանք սպանվել կամ վիրավորվել են, մի քանիսն անհետ կորած են: Այս գյուղի մյուս բնակիչները փախել են արտերկիր կամ գտել են պատերազմից փախչելու ուղիներ՝ օրենքով կամ թաքնվել են», - հայտնում է հրատարակությունը։
Այս տվյալները լրագրողներին հաստատել են տեղի դպրոցում, որտեղ պահում են այն աշակերտների ցուցակները, որոնց ծնողները լքել են գյուղը։
Տեղի բնակիչներն ասում են, որ Մակովի որոշ թվով ժամկետային զինծառայողներ այս պահին բանտում են՝ մոբիլիզացիայից հրաժարվելու համար։
«Մարդկանց փողոցում շների պես բռնում են»,- ասում է 35-ամյա Օլգա Կամետյուկը, ում ամուսինը սրճելու համար կանգ է առել գյուղի մերձակայքում գտնվող մայրուղու վրա և բերման է ենթարկվել։
16-ամյա Պոլինան պատմել է, որ իր հորը տարել են, երբ վերջինս գնացել է տեղի խանութ։ Ուստի գյուղում մնացած տղամարդիկ պարզապես տանից դուրս չեն գալիս։