ՌԴ նախագահական ընթացող ընտրություններին մասնակցությունը մոտ 71 տոկոս է
ՌուսաստանՌԴ նախագահական ընտրություններին մասնակցությունը Մոսկվայի ժամանակով ժամը 15:45-ին (Երևանի ժամանակով 16։45-ին) կազմել է 70,81 տոկոս:
Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել են ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից:
Աղբյուրի տեղեկատվությամբ՝ ժամը 14:00-ի դրությամբ էլ այդ ցուցանիշը կազմել էր 66,08 տոկոս:
ՌԴ Դաշնային խորհուրդը նախագահական ընտրությունները նշանակել է 2024 թվականի մարտի 17-ին։ Քվեարկությունը նախատեսված է եղել եռօրյա՝ մարտի 15-ից 17-ը:
Նախորդ օրերին մոտ 2,6 միլիոն ռուսաստանցի քվեարկել է ժամանակից շուտ:
Պետության ղեկավարի պաշտոնին հավակնում են չորս թեկնածու՝ Լեոնիդ Սլուցկին, Նիկոլայ Խարիտոնովը, Վլադիսլավ Դավանկովը և Վլադիմիր Պուտինը։