Ճապոնիան մտադիր է երկու տիեզերագնաց ուղարկել Լուսին
Համաշխարհային ՄամուլՃապոնիան մտադիր է իր երկու տիեզերագնացներին ուղարկել Լուսին ԱՄՆ Artemis տիեզերական ծրագրի շրջանակներում` առաքելություն, որը պետք է իրականացվի 2028 թվականից հետո: Այս մասին գրում է Yomiuri-ն։
Նշվում է, որ նման պայմանավորվածություն կարող է ձեռք բերվել Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի Վաշինգտոն այցի ժամանակ, որտեղ նա կհանդիպի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։
Միացյալ Նահանգները, որպես Artemis ծրագրի մի մաս, մտադիր է 2026 թվականին իր տիեզերագնացներին ուղարկել Լուսին։ 2028 թվականից առաքելությունը պետք է դառնա կանոնավոր, և դրան կարող են մասնակցել Ճապոնիայի երկու ներկայացուցիչներ։