Հայտնի է՝ երդմնակալությունից հետո առաջինը որ երկիր կայցելի Պուտինը
Աշխարհ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսին կմեկնի Չինաստան՝ Սի Ցզինպինի հետ բանակցությունների: Սա կլինի Պուտինի առաջին արտասահմանյան այցը վերընտրվելուց հետո, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով հինգ աղբյուրների։
Չինաստանը շնորհավորել է ՌԴ նախագահին պաշտոնավարման ժամկետը երկարաձգելու կապակցությամբ։ Ռուսաստանի ղեկավարի այցի ստույգ ժամկետները դեռևս չեն նշվում։ Առկա տվյալների համաձայն՝ այն կարող է տեղի ունենալ մայիսի երկրորդ կեսին՝ երդմնակալությունից հետո։
Կրեմլը և Չինաստանի ԱԳՆ-ն գործակալությանը չեն մեկնաբանել այս տեղեկությունը։ Պուտինի մամուլի քարտուղարը ասել է, որ նախագահի այցերն այժմ քննարկվում են։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)