Միջպետական ճանապարհը դժվարանցանելի է, մի շարք շրջաններում ձյուն է տեղում
ՀայաստանՃանապարհային դեպարտամենտից հայտնում են․
«Մարտի 19-ին՝ ժամը 19։45-ի դրությամբ, բքի պատճառով Գավառի տարածաշրջանի միջպետական ավտոճանապարհը, Թթուջուր -Նավուր ճանապարհահատվածը դժվարանցանելի են։
Ջերմուկի խաչմերուկից մինչև Գորայք ավտոճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Սևանի, Ճամբարակի, Գավառի, Մարտունիի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Արարատի, Տավուշի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի:
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ»։