Ամերիկյան համալսարաններից մեկում համեմատելու են հայոց ցեղասպանությունն ու հոլոքոստը
Աշխարհ
Հոկտեմբերի 27-28–ը ԱՄՆ Մասսաչուսեթս նահանգի Քլարքի համալսարանում տեղի կունենա համաժողով՝ «Հայոց ցեղասպանություն. իրավունքների վերականգնման և ռեպարացիայի հարցերը համեմատական ուսումնասիրությամբ» թեմայով՝ հայտնում է Regnum լրատվականը՝ հղում կատարելով The Armenian Weekly–ին։
Համաժողովի կազմակերպիչը Քլարքի համալսարանի Հայոց ցեղասպանության ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար, թուրք պրոֆեսոր Թաներ Աքչամն է։ Քննարկումների ընթացքում առաջատար մասնագետները կներկայացնեն սեփական տեսակետները հետկոնֆլիկտային արդարադատության վերաբերյալ Հայոց ցեղասպանության օրինակով։ Ռեստիտուցիայի և ռեպարացիայի թեման վերլուծության կենթարկվի Հայոց ցեղասպանության և հոլոքոստի, ինչպես նաև ամերիկյան հնդկացիների ցեղասպանության հետևանքների համեմատության միջոցով։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի