Հրդեհ Թուրքիայում
Թուրքիա
Թուրքիայի խորհրդարանին կից պատգամավորների աշխատասենյակների, ընդունարանների եւ գրասենյակների համար կառուցվող նոր շենքում հրդեհ է բռնկվել: Էլեկտրահաղորդման գծերի վթարից ծագած հրդեհի ստեղծած ծուխը լցվել է խորհրդարանի շենք, ինչը խուճապ է առաջացրել պատգամավորների մոտ:
Ինչպես հաղորդում է թուրքական «Ջիհան» լրատվական գործակալությունը՝ խորհրդարանի պահակային ծառայությունն անմիջապես բոլորին դուրս է բերել շենքից: Հրշեջներին հաջողվել է կարճ ժամանակում մարել հրդեհը:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)