ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Ակունքներ» նախագիծը շարունակվում է. համերգով հանդես կգա Վարդան Բադալյանը
Գիտություն և ՄշակույթՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և ֆինանսավորմամբ Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախումբն իրականացնում է «Ակունքներ» նախագիծը։ Ծրագրի շրջանակում մարտի 22-ին կայանալու է առաջին համերգը (Գյումրու ժողգործիքների պետական նվագախմբի համերգասրահ, հասցե՝ Խրիմյան Հայրիկ 19):
Համերգին Գյումրու ժող․ գործիքների պետական նվագախմբի հետ համատեղ հանդես կգա երգիչ Վարդան Բադալյանը։
Ծրագրի նպատակն է ազգային ոչ նյութական մշակույթի պահպանումը, հանրայնացումն ու սերունդներին փոխանցումը, ազգային երաժշտության հանրահռչակումը։
Համերգի բանախոսն է երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Հասմիկ Հարությունյանը։