Բռնցքամարտիկի կիսավարտիքը՝ քաղաքական քարոզչության միջոց
Աշխարհ
Մեքսիկայի Մորելիա քաղաքի քաղաքապետի ընտրությունների արդյունքները չեղյալ են հայտարարվել բռնցքամարտիկ Մանուել Մարկեսի կիսավարտիքի պատճառով։ Մարկեսը Լաս վեգասում իր վերջին մենամարտի ժամանակ կրել է կիսավարտիք, որի վրա եղել է քաղաքական բովանդակությամբ գրություն՝ «Հաղթանակ PRI ընդդիմադիր կուսակցությանը»։
Ընդդիմադիր PRI և իշխող PAN կուսակցությունների ներկայացուցիչները երկրորդ փուլ էին դուրս եկել Մորելիայի քաղաքապետի ընտրությունների ժամանակ, իսկ այդ փուլում հաղթել էր ընդդիմադիր թեկնածու Վիլֆրիդո Լասարոն։ Մեքսիկայի դաշնային դատարանը չեղյալ է համարել քվեարկության արդյունքները, քանի որ բռնցքամարտիկի մենամարտը կայացել է այն ժամանակ, երբ գործող օրենքով արդեն պիտի դադարեցված լիներ նախընտրական քարոզարշավը։
Իսկ այդ առնչությամբ Մանուել Մարկեսի հայտարարությունը անակնկալի է բերել բոլորին։ Մարզիկն ասել է, որ ինքն այնքան է տարված եղել իր մարտով, որ չի նկատել կիսավարտիքի վրայի գրությունը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ