ՌԴ-ից մեկնած և թշնամու կողմն անցած մեր քաղաքացիներին Ռուսաստանում չեն սպասում․ Պեսկով
ՌուսաստանՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Argumenty «Аргументы и факты» թերթին տված հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանի Դաշնությունը չի սպասի այն ռուսաստանցիների վերադարձին, ովքեր հակառակորդի կողմն են անցել։
Նա հիշեցրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերն այն մասին, որ չհամաձայնողների թվում կան մարդիկ, ովքեր շարունակում են մնալ հայրենիքի կողքին, բայց կան նաև այնպիսինները, ովքեր իրենց երկրի թշնամու կողմն են անցել։
«Նրանց այստեղ չեն սպասելու, դա միանշանակ է»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։
Պեսկովը խոստացել է, որ եթե Ռուսաստանից հեռացած և ուկրաինամետ դիրք գրաված քաղաքացիները բռնեն ակտիվ թշնամիների ճանապարհը, ապա նրանք ոչնչացվեն։