Ռուսաստանն ամենամեծ հարձակումն է իրականացրել Ուկրաինայի էներգետիկ համակարգի վրա
Համաշխարհային ՄամուլՄարտի 22-ի գիշերը և մարտի 22-ի առավոտյան Ռուսաստանն իրականացրել են Ուկրաինայի էներգետիկ համակարգի վրա վերջին ժամանակների ամենամեծ հարձակումը։ Այս մասին Facebook-ում հայտնել է Ուկրաինայի էներգետիկայի նախարար Գերման Գալուշչենկոն։
«Հիմա հակառակորդը վերջին ժամանակներում ամենախոշոր հարձակումն է իրականացնում Ուկրաինայի էներգետիկայի վրա, որի նպատակը ոչ միայն վնասելն է, այլ կրկին փորձել, ինչպես անցյալ տարի, լայնածավալ ձախողում առաջացնել երկրի էներգետիկայի շահագործման մեջ։ Ցավոք, կան հարվածներ և վնասներ արտադրական օբյեկտների և հաղորդման համակարգերի ու էլեկտրաէներգիայի բաշխման տարբեր տարածքներում»,- գրել է Գալուշչենկոն։
Նա նշել է, որ գնդակոծության պատճառով՝ հոսանքազրկվել է Զապորոժիեի ԱԷԿ-ը սնուցող էլեկտրահաղորդման գծերից մեկը։
Որոշ շրջաններ հոսանքազրկումներ են։
«Հակառակորդը չի կարող մեզ վախեցնել կամ կոտրել: Մենք դա ապացուցեցինք անցյալ տարի և մենք դա կապացուցենք հիմա», - գրել է Գալուշչենկոն:
Նշվում է, որ գիշերը և առավոտյան Ռուսաստանը գնդակոծել է Խարկովի, Զապորոժիեի, Կիրովոգրադի, Խմելնիցկիի և Ուկրաինայի այլ շրջանների կրիտիկական ենթակառուցվածքները։