Իսրայելը Գազայի «Ալ Շիֆա» հիվանդանոցում ձերբակալել է ՀԱՄԱՍ-ի և «Իսլամական ջիհադի» 358 անդամի
Համաշխարհային ՄամուլԻսրայելի պաշտպանության բանակի զինվորները Պաղեստինի Գազայի հատվածի հյուսիսում գտնվող «Ալ-Շիֆա» հիվանդանոցային համալիրի տարածքում ձերբակալել են պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ և «Իսլամական ջիհադ» խմբավորումների 358 անդամի։ Այս մասին ճեպազրույցում ասել է Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին։
«Ալ-Շիֆայում գործողությունը շարունակվում է: Այս գործողությունը բնութագրվում է ահաբեկիչների ամենամեծ համակենտրոնացումով, որին մենք հանդիպել ենք պատերազմի սկզբից ի վեր: Մինչ օրս մենք ձերբակալել ենք ավելի քան 500 կասկածյալի, որոնցից 358-ը ՀԱՄԱՍ-ի և «Իսլամական ջիհադի» ահաբեկիչներ են»,-ասել է նա։
«Նրանք հանձնվում են, մենք հարցաքննում ենք նրանց, և նրանք մեզ շատ արժեքավոր և կարևոր հետախուզություն են տրամադրում»,- հավելել է Հագարին։