Դե յուրե հատուկ ռազմական գործողություն է, դե ֆակտո՝ պատերազմ. Պեսկովը՝ Ուկրաինայի մասին
Համաշխարհային Մամուլ
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պարզաբանել է իր խոսքերն այն մասին, որ «Ռուսաստանը պատերազմական վիճակում է»։ Կրեմլի ներկայացուցիչը հայտարարել է, որ հատուկ ռազմական գործողության իրավական կարգավիճակը չի փոխվում։ Սակայն, դե ֆակտո, իրենց համար «սա պատերազմ է», գրում է Kommersant-ը։
«Հիմնականում այն բանից հետո, երբ հավաքական Արևմուտքը մտավ այս ամենի մեջ, այն վերածվեց պատերազմի։ Դե յուրե դա հատուկ ռազմական գործողություն է։ Դե ֆակտո մեզ համար սա վերածվել է պատերազմի այն բանից հետո, երբ հավաքական Արևմուտքը գնալով ուղղակիորեն մեծացնում է հակամարտության մեջ իր ներգրավվածության մակարդակը։ Այսինքն՝ փոփոխությունները եղել են ըստ էության, այլ ոչ թե իրավական իմաստով»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Պեսկովը։
Հարցին, թե այդ դեպքում ի՞նչ անել հակապատերազմական կոչերի, մասնավորապես՝ «Ոչ պատերազմին» կարգախոսների համար դատապարտվածների հետ, Պեսկովը պատասխանել է. «Համատեքստը լրիվ այլ է»։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել