Ինչ զենքով են զինված եղել «Կրոկուս Սիթի Հոլլում» ահաբեկչություն իրականացրած անձինք
Ռուսաստան
Մոսկվայում «Կրոկուս Սիթի Հոլլի» վրա գրոհած ահաբեկիչները, ըստ նախնական տեղեկությունների, զինված են եղել Vepr և Saiga որսորդական հրացանների տարբեր մոդիֆիկացիաներով՝ 12 մմ և 410 մմ տրամաչափով, հայտնում է SHOT-ը։
Այժմ համերգասրահի տարածքը շրջափակված է, և անվտանգության ուժերը դեպքի վայրում շարունակում են աշխատանքները։
Հաղորդվում է նաև, որ որոնվում է Տվերի մարզի պետհամարանիշներով սպիտակ Renault-ն, որով, ինչպես հայտնել ենք, փախել են «Կրոկուս Սիթի Հոլլում» տեղի ունեցած ահաբեկչությանը մասնակցության կասկածյալները։ Միևնույն ժամանակ, նշվում է, որ համարանիշները կարող են կեղծ լինել։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել