Արեգակի վրա խոշոր բռնկում է տեղի ունեցել
Գիտություն և ՄշակույթԱրեգակի վրա խոշոր բռնկում է տեղի ունեցել, ըստ որոշ տվյալների՝ հնարավոր է՝ երկու բռնկում։ Երկրի վրա մագնիսական փոթորիկների մեծ վտանգ կա, հայտնում է РИА Новости-ն։
«Այսօր վաղ առավոտյան Արեգակի վրա արձանագրվել է բարձր կարգի X բռնկում՝ առաջինն այս ամիս: Այն սկսվել է առավոտյան ժամը 05-ին»,- գործակալությանը հայտնել են լաբորատորիայից:
Nախնական տվյալներով՝ Արեգակի վրա պայթյունը տեղի է ունեցել գրեթե հենց Արև-Երկիր գծի վրա, այսինքն՝ մոլորակի վրա առավելագույն ազդեցության գոտում, և ուղեկցվել է պլազմայի զանգվածների մեծ արտանետմամբ դեպի Երկիր:
Միաժամանակ, լաբորատորիայում պարզաբանել են, որ մինչ այժմ հակասական տվյալներ կան դեպքի ճշգրիտ վայրի վերաբերյալ։ Նշաններ կան, որ Արեգակի վրա ոչ թե մեկ, այլ երկու միաժամանակյա պայթյուններ են տեղի ունեցել միմյանցից մոտ կես միլիոն կիլոմետր հեռավորության վրա գտնվող տարածքներում։