ԱԴԾ ղեկավարը Պուտինին զեկուցել է 11 մարդու, այդ թվում՝ բոլոր 4 ահաբեկիչների ձերբակալության մասին
ՌուսաստանԱԴԾ ղեկավարը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է 11 մարդու` այդ թվում՝ բոլոր 4 ահաբեկիչների ձերբակալության մասին, ովքեր անմիջական մասնակցություն են ունեցել «Կրոկուս Սիթի Հոլլում» տեղի ունեցած ահաբեկչությանը, գրում է РИА Новости-ն։
«ԱԴԾ տնօրեն Բորտնիկովը Պուտինին զեկուցել է 11 մարդու ձերբակալության մասին, այդ թվում՝ բոլոր չորս ահաբեկիչներին, որոնք անմիջական մասնակցություն են ունեցել ահաբեկչությանը», - ասվում է ՌԴ նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Այժմ աշխատանքներ են տարվում ահաբեկիչների հանցակիցներին հայտնաբերելու ուղղությամբ: