Կասկածյալը հայտնել է՝ որքան գումար են իրեն առաջարկել «Կրոկուս Սիթի Հոլլում» ահաբեկչության համար (տեսանյութ)
ՌուսաստանՀամացանցում ակտիվորեն ևս մեկ տեսանյութ է տարածվում «Կրոկուս Սիթի Հոլլում» ահաբեկչության մեջ կասկածյալի հարցաքննությունից։ Կասկածյալը ասում է՝ «գումարի համար են արել»։
Նա հայտարարել է, որ լսել է իր «քարոզչի դասը», և այդ նույն «քարոզչի» օգնականը գրել է իրեն Telegram-ում՝ առաջարկելով 500 հազար ռուբլի առևտրի կենտրոնի այցելուների սպանության համար։ Գումարի կեսը փոխանցվել է նրա քարտին։ Կասկածյալն ասել է, որ չգիտի «օգնականի» ոչ անունը, ոչ էլ ազգանունը։
Տեսանյութը՝ այստեղ։