Իսրայելը հայտնել է, որ ավելի քան 170 զինյալ է սպանվել Գազայի «Շիֆա» հիվանդանոցի վրա հարձակման արդյունքում
Համաշխարհային Մամուլ
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ Գազայի «Շիֆա» քաղաքի հիվանդանոցում ՀԱՄԱՍ-ի դեմ գործողության ընթացքում սպանվել է ավելի քան 170 գրոհային, իսկ 800 կասկածյալ ահաբեկիչ ձերբակալվել է, հայտնում է Times of Israel-ը։
Միևնույն ժամանակ, վերջին մեկ օրվա ընթացքում Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել «Գազայի հատվածում 35 թիրախների, այդ թվում՝ ահաբեկչական խմբավորումներին պատկանող հրամանատարական կետերի և այլ ենթակառուցվածքների ուղղությամբ», - ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության մեջ:
Ըստ Իսրայելի պաշտպանության բանակի՝ Գազայի կենտրոնական հատվածում «Նահալ» բրիգադի անդամները վերջին օրվա ընթացքում «ինտենսիվ մարտերի» ընթացքում սպանել են մոտ 15 գրոհայինի։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու