Ղրղզստանում ձերբակալվել է Ադրբեջանի 5 քաղաքացի, որոնք ծրագրում էին մահափորձ կատարել երկրի ղեկավարության դեմ
Համաշխարհային Մամուլ
Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեն հայտարարություն է տարածել անդրազգային հանցավոր խմբավորման անդամ Ադրբեջանի հինգ քաղաքացիների ձերբակալության վերաբերյալ, գրում են միջազգային ԶԼՄ-ները։
Հետախուզական ծառայության տվյալներով՝ ձերբակալվածները մահափորձ էին ծրագրում հանրապետության ղեկավարության դեմ։
Փաստաթղթում նշվում է, որ բերման են ենթարկվել Ալիեւ Վ.Մ.-ն, Բահղիրով Ս.Ա.-ն, Ասղարով Մ.Օ.-ն, Բեհբուդրով Մ.Ս.-ն եւ Մամեդով Զ.Ի.-ն։ Իրավապահների տվյալներով՝ ձերբակալված Ասղարովը, որը քրեական աշխարհում «թափառականի» կարգավիճակ ունի, Ղրղզստան է ժամանել երկրի ղեկավարության դեմ մահափորձ կազմակերպելու նպատակով՝ կազմակերպված հանցավոր խմբերի դեմ պետության իրականացրած ակտիվ պայքարի քաղաքականության պատճառով։
Քննչական միջոցառումները շարունակվում են։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)