Պարզվել է՝ որտեղից են «Կրոկուսի» ահաբեկիչները վերցրել սպիտակ «Renault»–ը՝ փախչելու համար
ԱշխարհՀամացանցում տարածվել է «Կրոկուս Սիթի Հոլ»-ում ահաբեկչության մեջ կասկածվող անձի հարցաքննության տեսանյութը։ Տեսանյութը հրապարակել է RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն իր տելեգրամյան ալիքում, հաղորդում է Gazeta.ru–ն։
Բերման ենթարկված տղամարդը, որը ծնունդով Տաջիկստանից է, հարցաքննության ժամանակ թարգմանչի ծառայության կարիք է ունեցել։ Նրա խոսքով՝ ինքը Մուհամադ անունով մեկ այլ միգրանտի հետ մոտ մեկ ամիս ապրել է հանրակացարանում։ Ձերբակալվածը վեց ամիս գործազուրկ է եղել։ Նա նշել է, որ, ինչպես առաջին ձերբակալվածը, քարոզներ է լսել «Telegram»-ով։
Վերջերս սոցիալական ցանցի միջոցով կապ է հաստատել նրա հետ «կուրատոր Աբդուլոն», ով նրան աշխատանք է առաջարկել։ Այս տղամարդը, իբր, օգնել է միգրանտին իր հարազատների միջոցով գնել սպիտակ «Renault»-ը, որով ահաբեկիչները հետագայում հեռացել են «Կրոկուս Սիթի Հոլ»-ից: Ձերբակալվածն ասել է, որ կարծել է, թե տաքսու վարորդ է աշխատելու։ Այնուամենայնիվ, Աբդուլոն հետագայում առաջարկել է նրան գումարի դիմաց ահաբեկչություն իրականացնել, ինչին նա համաձայնել է։