ԱՄՆ–ի Այովա նահանգում ձերբակալվել են հանրապետականների և դեմոկրատների հակառակորդները
ԱՄՆ
ԱՄՆ–ի Այովա նահանգի ոստիկանությունը ձերբակալել է 17 ցուցարարների, որոնք բողոքի ցույցեր էին կազմակերպել էր նախագահի հանրապետական թեկնածու կոնգրեսական Ռոն Փոլ նախընտրական շտաբի դիմաց, ինչպես նաեւ Դեմոկրատական կուսակցության նահանգային գրասենյակի դիմաց։ Այս մասին հաղորդում է «Associated Press»–ը։
Էյնքենի քաղաքում գտնվող Ռոն Փոլի նախընտրական շտաբի դիմաց դեկտեմբերի 29–ին ձերբակալվել էր հինգ մարդ։ Ցուցարարներն իրենց անհաաձայնությունն են հայտնել Ռոնի Փոլի արած այն հայտարարության վերաբերյալ, որ իր նախագահ դառնալու դեպքում լուծարելու է շրջակա միջավայրի պահպանության գրասենյակը։
Ցուցարարները նաեւ բողոքի ցույց են անցկացրել նահանգի Դե–Մոինես քաղաքում գտնվող դեմոկրատների կուսակցության շտաբի մոտ, որտեղ ձերբակալվել է 12 մարդ։ Ցուցարարները պահանջել են, որ նախագահ Բարաք Օբաման հրաժարվի նախընտրական քարոզարշավի ժամանակ «Wall Street»–ից եկող գումարների հաշվին արվող նվիրատվություններից, պահանջել են կասեցնել բանկերում գրավադրված տների առգրավվման գործընթացը։ Ցուցարարները նաեւ պահանջել են անհապաղ ազատ արձակել Գուանտանամոյի բանտում անորոշ ժամկետող պահվող մարդկանց։
Ոստիկանությունը ցուցարարներին դիմադրություն ցույց չի տվել, ձերբակալվածները տուգանվել են արգելված վայրում ցույցեր անելու համար և ազատ արձակվել։
Դեկտեմբերի 28–ին Դե–Մոինես քաղաքում յոթ մարդ էր ձերբակալվել Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռումնիի նախընտրական շտաբի մոտ տեղի ունեցած բողոքի ցույցի ընթացքում։ Դեկտեմբերի 19-ին երբ Միթ Ռումնին իր հարկային եկամուտներն էր հայտարարագրում նահանգային գրանցման գործակալությունում, շենքի մուտքի մոտ տեղի ունեցող բողոքի ցույցի ժամանակ ոստիկանությունը ձերբակալել էր ութ ցուցարարի։
Այովա նահանգում տեղի ունեցող բողոքի ցույցերը տեղի են ունեում «Գրավել կոկուսը» նախաձեռնության շրջանակներում, որին մասնակցում են ԱՄՆ–ի տարբեր նահանգներից եկած ակտիվիստներ։ Ըստ Associated Press լրատվական գործակալության՝ ցուցարարների նպատակն է խափանել հանրապետականների նախընտրական կամպանիան։ Հունվարի 3-ին Այովա նահանգում սպասվում են նահանգի հանրապետական կուսակցության խորհրդի ժողով, որի ժամանակ պետք է որոշվի, թե հանրապետական, որ թեկնածուն պետք մասնակցի նախագահական ընտրություններին։
«Գրավել կոկուսը»–ի այդ զանգվածը «Գրավել Wall Street–ը» շարժման մի խումբն է, որոնք սեպտեմբերից սկսած դուրս էին եկել սոցիալական անհավասարության և խոշոր կորպորացիաների կողմից վարվող ֆինանսա–տնտեսական քաղաքականության դեմ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)