«Կրոկուսի» ահաբեկչության մեղադրյալներին ցմահ ազատազրկում է սպառնում
Ռուսաստան«Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության գործով երկու մեղադրյալների մեղադրանք է առաջադրվել։ Նրանց սպառնում է ցմահ ազատազրկում, գրում է ՌԻԱ Նովոստին։
Ինչպես հայտնել են Մոսկվայի Բասմանի դատարանի մամուլի ծառայությունից, գործով մեղադրյալներ Ռաչաբալիզոդա Սաիդակրամի Մուրոդալիին և Միրզոև Դալերժոն Բարոտովիչին մեղադրանք է առաջադրվել կազմակերպված ահաբեկչության համար, որը հանգեցրել է մարդկանց մահվան (Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» կետ): Սույն հոդվածի առավելագույն պատժամիջոցը նախատեսում է ցմահ ազատազրկում։