Ֆրանսիայում ահաբեկչական սպառնալիքի ամենաբարձր մակարդակ է սահմանվել
Համաշխարհային ՄամուլՖրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը հայտարարել է երկրում ահաբեկչական սպառնալիքի առավելագույն մակարդակի մասին, հայտնում է Sky News-ը։
«Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո նախագահը Ելիսեյան պալատում հրավիրել է Պաշտպանության և անվտանգության խորհուրդ», - մեջբերում է հեռուստաալիքը Աթալի հայտարարությունը։
«Հաշվի առնելով «Իսլամական պետության» հարձակման մասին պնդումները և մեր երկրին սպառնացող վտանգը՝ մենք որոշել ենք բարձրացնել մեր ահաբեկչական սպառնալիքի մակարդակը հնարավոր առավելագույնին՝ «ծայրահեղ ահաբեկչական սպառնալիք», - ասել է Ֆրանսիայի վարչապետը։