Մոսկվայի դատարանը կալանավորեց «Կրոկուսի» գործով 8-րդ մեղադրյալին
ՌուսաստանՄոսկվայի Բասմանի դատարանը կալանավորեց «Կրոկուսի» գործով ութերորդ մեղադրյալ ղրղզստանցի Ալիշեր Կասիմովին։ Նա բնակարան էր վարձակալել ահաբեկչության հեղինակների համար, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Կասիմովի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը», - որոշումը հրապարակել է դատավորը։
Դատարանը Կասիմովին կալանավորել է մինչև մայիսի 22-ը։
Պաշտպանական կողմը խնդրել է նրա նկատմամբ տնային կալանք սահմանել։ Դատարանի որոշումը դեռևս օրինական ուժի մեջ չի մտել և կարող է բողոքարկվել վերաքննիչ ատյանում։
Կասիմովը ծնվել է Օշ քաղաքում։ Նա Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, ունի երեք երեխա։ Նա Կրասնոգորսկում սրճարանի սեփականատեր է։