«Կրոկուսում» կատարվածի հետևում կանգնած է Ուկրաինան. ՌԴ ԱԽ քարտուղար
Համաշխարհային Մամուլ«Կրոկուս Սիթի Հոլլում» տեղի ունեցած ահաբեկչության հետևում կանգնած է Ուկրաինան։ Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, գրում են ռուսական ԶԼՄ-ները։
«Իհարկե Ուկրաինան»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե ահաբեկչության հետևում կանգնած է ԴԱԻ՞Շ-ը, թե՞ Ուկրաինան։
Քննչական կոմիտեի վերջին տվյալներով՝ ահաբեկչության հետևանքով զոհվել է 139 մարդ, որոնցից երեքը երեխաներ են։
Հարձակվողները, ինչպես հայտնում է ԱԴԾ-ն, զգուշորեն ծրագրել են հարձակումները։ Զենքը թաքցված է եղել շենքի պահոցում։ Կասկածյալները ձերբակալվել են սահմանը հատելու և Ուկրաինա փախչելու փորձի ժամանակ։