«Կրոկուսի» ահաբեկիչներից երկուսը մնացել են Ստամբուլի կենտրոնում գտնվող հյուրանոցներում․ ԶԼՄ
Համաշխարհային Մամուլ«Կրոկուս Սիթի Հոլում» ահաբեկչություն կատարելու մեջ մեղադրվողներից երկուսը մնացել են Ստամբուլի հյուրանոցներում՝ Ֆաթիհ կամ Շիշլի կենտրոնական թաղամասերում, գրում են թուրքական լրատվամիջոցները։
«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ Ֆարիդուն Շամսիդինը, ով ավելի վաղ խոստովանել էր, որ մարտի 4-ին է ժամանել Թուրքիայից, փետրվարի 23-ին Instagram-ում ութ հրապարակում է հրապարակել։ Գեոլոկացիան նշված է «Աքսարայ, Ստամբուլ»:
Yetkinreport պորտալը, հղում անելով աղբյուրներին, հայտնում է, որ Շամսիդինը փետրվարի 20-ին Մոսկվայից ժամանել է Ստամբուլ, իսկ հաջորդ օրը տեղավորվել Ֆաթիհ թաղամասի հյուրանոցներից մեկում։ Կասկածյալը հյուրանոցից դուրս է եկել փետրվարի 27-ին և մարտի 2-ին թռել Մոսկվա: