Ադրբեջանի ՄԻՊ-ն օկուպացված Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետ
Արցախ![Ադրբեջանի ՄԻՊ-ն օկուպացված Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետ](/rs.php?image=/disc/28-03-24/5a4104981e31d86a5de8d3d46a974655.webp&w=780)
Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան օկուպացված Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետ։ Այս մասին գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Նա այցելել է Ադրբեջանի կողմից ստեղծած ապաստարան՝ նախատեսված բնակչության խոցելի խմբերի համար, և հետաքրքրվել է հայ բնակիչների իրավունքների ու ազատությունների ապահովման վերաբերյալ:
Ավելի վաղ, ինչպես հայտնել ենք, օկուպացված Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը Le Figaro-ին տված հարցազրույցում ասել է, որ Արցախում մնացել է 10-11 հայ։
![](https://lurer.com/banners/armflix.jpg)