Իրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվել
Համաշխարհային Մամուլ
Իրաքում անվտանգության ծառայությունների և զինված ուժերի համատեղ գործողության ընթացքում ոչնչացվել է «Իսլամական պետության» բարձրաստիճան անդամ, որը ղեկավարում էր զինյալների և զենքի տեղափոխումը։ Այս մասին հայտնում է Shafaq News-ը՝ Իրաքի զինված ուժերի միացյալ օպերատիվ հրամանատարությանը հղումով:
«Թիրախը՝ Սամիր Խեդր Շիհան ալ Նամրավին, պատասխանատու էր Իրաքի և Սիրիայի միջև զինյալների, զենքի, տեխնիկայի և պայթուցիկ նյութերի տեղափոխման համար», - մեջբերում է պորտալը հրամանատարության հայտարարությունը:
Նշվում է, որ լիկվիդացված գրոհայինը մասնակցել է Իրաքի Անբար նահանգում խաղաղ բնակչության դեմ գործողություններին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)