ԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագան
Համաշխարհային ՄամուլԱմերիկյան հետախուզության նախկին աշխատակից Սքոթ Ռիթերը հայտարարել է, որ Ուկրաինան ներկայումս գտնվում է փլուզման եզրին։ Այս մասին նա խոսել է «Dialogue Works» յութուբյան ալիքում։
Ռիթերը բացահայտել է Ուկրաինայի ապագան և ենթադրել, որ արևմտյան երկրներն ի վիճակի չեն փոխել Ռուսաստանի հետ հակամարտության ելքը։
«Սա տեղի է ունենում հենց հիմա, նրանք գիտեն, որ ամեն ինչ ավարտված է, և միակ հնարավորությունը, որն այժմ ունեն, ՆԱՏՕ-ին ներգրավելն է, բայց դաշինքը չի պատրաստվում միջամտել»,- հավելել է նա։