ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային՝ կիրառելով մոտ 100 ԱԹՍ, «Իսկանդեր» և «Կինժալ»
Համաշխարհային ՄամուլՄարտի 29-ի գիշերը Ռուսաստանը հզոր հրթիռային և ավիահարված է հասցրել Ուկրաինայի վառելիքաէներգետիկ հատվածի օբյեկտներին՝ օգտագործելով տարբեր տեսակի հրթիռներ և հարձակողական անօդաչու թռչող սարքեր՝ ընդհանուր առմամբ կիրառելով 99 օդային հարձակման զենք, գրում է Interfax-ը։
Ռազմաօդային ուժերի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները, շարժական կրակային խմբերը և Ուկրաինայի պաշտպանության ուժերի էլեկտրոնային մարտական տեխնիկան ներգրավված են եղել հարվածը հետ մղելու գործում, հավելել է օդային հրամանատարությունը։
Ուկրաինայի ՀՕՊ ուժերը ոչնչացրել են հակառակորդի 84 օդային թիրախ։