Հունաստանում 5,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Համաշխարհային ՄամուլՀունաստանի հարավում՝ Արևմտյան Պելոպոնեսի ափերի մոտ, 5,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Kathimerini հրատարակությունը։
Երկրաշարժը տեղի է ունեցել ուրբաթ առավոտյան՝ ժամը 09:12-ին։ Օջախը եղել է ծովի հատակին՝ Ստրոֆադես կղզիների մոտ, Պատրաս քաղաքից մոտ 120 կմ հարավ-հարավ-արևմուտք։
Ցնցումները զգացվել են Հունաստանի մայրաքաղաքում և Կրետե կղզու հարավում։
Երկրաշարժի հետևանքով ավերածությունների և զոհերի մասին տեղեկություններ չկան։