Ալյասկայում հրաբխի ամպերը հասել են 4.5 կմ-ի
ԱՄՆ
Ալյասկայում «Cleveland» հրաբխից առաջացած ամպերը սկսել են ընդարձակվել և ինչպես հայտնում են ԱՄՆ–ի օդերևութաբանական ծառայությունից` հրաբխից առաջացած ամպերի մասշտաբայնությունը լուրջ վտանգ է ներկայացնում ավիաչվերթների համար։ Այն մասին հաղորդում է «Associated Press»–ը։
Համաձայն Ալյասկայում հրաբուխների մոնիտորիգով զբաղվող ծառայության կայքում տարածած հաղորդագրության՝ հրաբխի արտանետումների և մոխրի բարձրությունը հասնում է 4.5 կմ–ի։
ԱՄՆ–ի երկրաբանական ծառայության ներկայացուցիչ Ջոն Փոուերը հայտնել է, որ հրաբխի ժայթքման հնարավորությունը գնալով ավելանում է և պետք ահապաղ դադարեցնել այդ օդային տարածքներով օդանավերի թռիչքը։
«Cleveland» հրաբուխը գտնվում է «Չուգինադակ» անմարդաբնակ կղզում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)