Իտալական կործանիչներն օդ են բարձրացել Բալթիկ ծովում՝ ռուսական ինքնաթիռների պատճառով․ ԶԼՄ
Համաշխարհային ՄամուլԼեհական բազայում տեղակայված իտալական կործանիչներն օդ են բարձրացել Բալթիկ ծովում ռուսական օդանավերի պատճառով։
Իտալիայի ռազմաօդային ուժերի Eurofighter F-2000 կործանիչները՝ տեղակայված են 4-րդ թևի օպերատիվ խմբում, որը գործում է լեհական Մալբորկի բազայում, երկու անգամ մոտեցել են ռուսական ինքնաթիռներին Բալթիկ ծովում, հայտնում է Ansa-ն։
Դրանք օդ են բարձրացել Գերմանիայում տեղակայված ՆԱՏՕ-ի հրամանատարական կենտրոնի կողմից ահազանգի պատճառով, որը Բալթիկ ծովի երկնքում հայտնաբերել է ռուսական երկու կործանիչ: