Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Մոլդովային
Համաշխարհային ՄամուլՄարտի 29-ին ՌԴ ԱԳՆ է կանչվել Մոլդովայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լիլիան Դարիուսը։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում։
«Մոլդովայի դիվանագիտական առաքելության ղեկավարը խիստ բողոք է հայտնել մարտի 19-ին մոլդովական կողմի՝ Քիշնևում ՌԴ դեսպանատան աշխատակցին «պերսոնա նոն գրատա» հայտարարելու անհիմն որոշման առնչությամբ։
Դարիուսը նախարարությունից գրություն է ստացել այն մասին, որ ի պատասխան Քիշնևում ՌԴ դեսպանատան աշխատակցի արտաքսմանը՝ ռուսական կողմը «պերսոնա նոն գրատա» է հայտարարում Ռուսաստանում Մոլդովայի դեսպանատան աշխատակցին։
«Մոլդովայի իշխանությունների նման կամայականությունը կոպտորեն խախտում է նրանց հանձնառությունը՝ ապահովելու բոլոր անդամ երկրների հավասար մասնակցությունը ՄԱԿ-ի այս միջոցառմանը»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։