Թուրքիայի ՏԻՄ ընտրություններին մասնակցել են նաև աշխարհի ամենաբարձրահասակ կինն ու տղամարդը (լուսանկար)
ԹուրքիաԹուրքիայում վաղ առավոտից մեկնարկած Տիմ ընտրություններն ավարտվել են 17։00-ին։ Նշվում է, որ ընտրություններին մասնակցել են նաև Թուրքիայի ամենատարեց բնակիչն և ամենաբարձրահասակ կինն ու տղամարդը։ Այս մասին հայտնում է «Ermenihaber»-ը։
Աղբյուրի նշմամբ, Թուրքիայի ամենատարեց ընտրողը 117-ամյա Արզու Սընըրօղլուն է, որն իր քաղաքացիական պարտքը կատարել է Քըրըքքալե գյուղում։
Գինեսի ռեկորդների գրքում գրանցված 27-ամյա Ռումեյսա Գերգին, ով համարվում է աշխարհի ամենաբարձրահասակ կինը (2 մ 15 սմ) քվեարկել է իր տանը։ Իսկ Մարդին քաղաքում բնակվող աշխարհի ամենաբարձրահասակ տղամարդը (2 մ 51սմ) իր քաղաքացիական պարտքը կատարել է Մարդինի Դերիք շրջանում։