ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին
Հայաստան
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը տեղեկացնում է.
Ապրիլի 1-ին, ժամը 08։25-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 147-րդ կմ-ին «UAZ» մակնիշի ավտոմեքենան (բեռնված 600 լ դիզվառելիքով, վարորդ՝ Կ․ Դ․) կողաշրջվել է․ մոտ 100 լ դիզվառելիք թափվել է ճանապարհի երթևեկելի հատված, տուժածներ չկան։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենան ուղղել են տեղի ուժերով։
Փրկարարները կատարել են ավտոճանապարհի լվացման աշխատանքներ։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան