ՇՎՏՄ-ն ստուգումներ է իրականացնելու թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի առուվաճառքի նկատմամբ
ՏնտեսությունՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ոսկու փորձարկման լաբորատորիան 2023 թվականին հավատարմագրվել է:
Ինչպես հայտնում է ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի առուվաճառքի, հարգադրոշման և հարգադրոշմման գործունեության պայմանների և պահանջների և չափումների միասնականության ապահովման նկատմամբ ստուգումներ են իրականացվելու՝ համաձայն ՀՀ օրենքների, ՀՀ կառավարության և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից ընդունված որոշումների:
Ստուգումները կրելու են պարբերական բնույթ:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թանկարժեք մետաղների ոլորտում գործունեություն ծավալող տնտեսվարողներին հորդորում է խստորեն հետևել իրավական նորմերի պահանջներին: