Ուկրաինան «ցինիկ» է անվանել Ռուսաստանի՝ Ուկրաինայի ԱԽ ղեկավարին արտահանձնելու պահանջը
Համաշխարհային ՄամուլՈւկրաինայի անվտանգության խորհուրդը հայտարարել է, որ ՌԴ ԱԳՆ-ի պահանջը արտահանձնելու բոլոր այն անձանց, ում Մոսկվան համարում է Ռուսաստանի տարածքում իրականացված ահաբեկչական գործողությունների հետ կապ ունեցող, այդ թվում՝ ԱԽ ղեկավար Վասիլի Մալյուկին, «հատկապես ցինիկ է հնչում, քանի որ այն գալիս է հենց ահաբեկչական պետությունից»,- հայտնում է Reuters-ը։
Ռուսական հայտարարությունն անուղղակիորեն վերաբերում էր Մոսկվայի մերձակայքում գտնվող համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչությանը, որի հետևանքով զոհվել է առնվազն 144 մարդ։
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետությունը»: Ամերիկացի պաշտոնյաները շեշտում են, որ իրենք տեղեկություններ ունեն, որոնք վկայում են այն մասին, որ դա իրականացրել է ԻՊ «Խորասանի» աֆղանական մասնաճյուղը։